07/09/2020 13:27
Կալիֆոռնիայի հինգ շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել հրդեհների պատճառով
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է մտցրել նահանգի հինգ շրջաններում:
Քաղաքական գործչի կայքում զետեղված հայտարարության համաձայն՝ արտակարգ դրություն է մտցվում Ֆրեզնո, Մադերա, Մարիպոսա, Սան Բերնարդինո և Սան Դիեգո շրջաններում:
«Հրդեհներից այրվել են տասնյակ հազարավոր ակրեր, ավերվել են տներ և տարհանվել հազարավոր բնակիչներ», - նշել է Նյուսոմը: