07/09/2020 13:08
Մարտի 1-ի գործով տուժողները դադարեցնում են մասնակցությունը դատական նիստերին՝ համարելով այն «անբովանդակ ֆարս»
Մենք իրավապահ մարմինների կողմից սաբոտաժ և հակազդեցություն ենք նկատել, որը ի վնաս Մարտի 1-ի գործի բացահայտմանն է ուղղված, այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:
Նա նշեց, դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի:
«Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այս անբովանդակ միջոցառմանը: Իշխանություններն անկարող են իրավական մի շարք խնդիրների համար արդյունավետ լուծում գտնել, ինչը հանգեցնում է ձախողման: Մարտի 1-ի գործով դատախազությունը չէր դրսևորում բավարար կամք, և շատ մարդկանց հնարավորություն էր տրվում խուսափելու պատասխանատվությունից:
Սա մի քայլ է, որը նպատակ ունի վերաիմաստավորելու 2018-ին սկսված գործընթացը: Այն անհասկանալիորեն կամ կանգ առավ, կամ խափանվեց, այնինչ մեզ լրիցվ ուրիշ տեղ պետք է հասցներ: 2018 թվականի հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործերով դատախազությունը լռում է:
Մարտի 1-ի իրադարձությունների խորքային, իրավական և քաղաքական անդրադարձ և հետևողական բազմակողմանի գործընթաց չի իրականացվ ում: Որևէ էական առաջընթաց չկա Մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ ապօրինի դատապարտված անձանց վճիռների վերանայման հարցում», - հայտարարեց փաստաբանը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24