08/09/2020 13:49
Դատարանը վարույթ է ընդունել ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունների դիմումը՝ դիմակի կրման պարտադիր պահանջի օրինականության մասին
ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունների համատեղ դիմումը, որով վիճարկվում է ՀՀ պարետի կողմից քաղաքացիների վրա դրված դիմակի կրման պարտադիր պահանջի օրինականությունը:
«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու ենք անձանց իրավունքների ապօրինի սահմանափակումների դեմ: Դատական նիստերի և դրանց արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։