08/09/2020 16:55
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. պաշտպանը դռնփակ նիստից քիչ մանրամասներ հայտնեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին։
Դատարանն այսօր դռնփակ ռեժիմով քննարկել է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը։
«Բավական ծավալուն քննություն իրականացվեց, ամեն դեպքում, դատարանը որոշեց հավելյալ ուսումանսիրություններ կատարել», - լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ Քոչարյանի գույքի ու դրամական միջոցների վրա դրված արգելանքը պետք է վերացվի, քանի որ այն եռաստիճան դատական համակարգի կողմից ճանաչվել էր իրավունքի խախտում։