08/09/2020 18:51
Աֆղանստանում թալիբները պատանդ են վերցրել մոտ 10 մարդու
Արմատական «Թալիբան» շարժման գրոհայինները հարձակում են գործել Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Փանջշեր նահանգում և պատանդ վերցրել առնվազն 10 մարդու, հաղորդում է «Tolo News»-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Նահանգային խորհրդի ղեկավար Ազմուդդին Միրզայեն հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի՝ Աբշար շրջանում: Դեպքի վայր են մեկնել անվտանգության ծառայությունները:
Շրջանի ղեկավարի խոսքով՝ թալիբները պատանդներին տարել են դեպի մզկիթ: Անվտանգության ուժերն արդեն շրջապատել են մզկիթը և մշակում են մարդկանց ազատելու ծրագիր: