08/09/2020 17:55
Աղբյուրը հայտնել է, որ Կոլեսնիկովան սահմանին պատռել է անձնագիրը, որպեսզի իրեն Ուկրաինա չտանեն
Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան չի հատել Ուկրաինայի սահմանը. նրան փորձել են բռնի ուժով դուրս հանել Բելառուսից, նա էլ պատռել է իր անձնագիրը, «Интерфакс»-ին պատմել են սեփական աղբյուրները:
«Փաստացի արտաքսման գործընթացի ժամանակ նա պատռել է անձնագիրը և սահմանապահները չէին կարող թույլ տալ նրա մուտքն Ուկրաինայի տարածք», - ասել է գործակալության զրուցակիցներից մեկը:
Ավելի վաղ Կոլեսնիկովայի մասին իրարամերժ տեղեկություններ են ստացվել: Սեպտեմբերի 7-ին նա դադարել է կապի դուրս գալ, նաև անհետացել էին ընդդիմության համակարգող խորհրդի անդամներ Անտոն Ռոդնենկովն ու գործադիր քարտուղար Իվան Կրավցովը: