08/09/2020 14:14
Դատարանը Միխայիլ Եֆրեմովին մեղավոր է ճանաչել
Դատարանը մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի գործով մեղավոր է ճանաչել դերասան Միխայիլ Եֆրեմովին, հայտնում է РИА Новости-ն:
«Ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելով՝ վթարի պատճառ է դարձել, ինչն անզգուշությամբ հանգեցրել է մարդու մահվան», - դատավոր Ելենա Աբրամովան ընթերցել է վճիռը:
Դատախազությունը դերասանի համար 11 տարվա ազատազրկում է պահանջել, նաև դրանից հետո երեք տարով զրկել մեքենա վարելու իրավունքից: