08/09/2020 18:37
Պակիստանում հանքահորի փլվելու հետևանքով 12 մարդ է մահացել
Առնվազն 12 մարդ է մահացել Պակիստանի հյուսիս-արևմուտքում մարմարի արդյունահանման հանքահորի փլվելու հետևանքով, ևս վեցը տուժել է, մի քանի մարդ շարունակում է մնալ փլատակների տակ, հայտնում է Geo.tv հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Խայբեր Փախթունխվայի նահանգի Մոհմանդի օկրուգում:
Պատահաի վայր են ժամանել փրկարարները, նրանց հաջողվել է փլատակների տակից հանել 12 բանվորների մարմիններ և վեց տուժածներին, նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Ինչպես հայտնել է տեղի ոստիկանության փոխկոմիսարը, զոհերի թիվը կարող է աճել: Այդ պատճառով պլանավորվում է որոնման գործողությանը ներգրավել հատուկ տեխինկա և միջադեպի վայր ուղարկել փրկարարների լրացուցիչ ջոկատներ: