08/09/2020 19:05
Ֆրանսիայում տղամարդը փորձել է ճանճ սպանել և պայթեցրել է իր տունը
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Պարկուլ-Շենո գյուղի բնակիչը խոհանոցում փորձել է ճանճ սպանել և պատահաբար պայթեցրել է իր տունը, հայտնում է «France Bleu» ռադիոկայանը:
Նշվում է, որ 80-ամյա ֆրանսիացին իր համար ճաշ էր պատրաստում, երբ ճանճ է նկատել: Նա փորձել է միջատին սպանել էլեկտրական սարքի միջոցով, բայց չի իմացել, որ խոհանոցում գազ է կուտակվել թույլ փակված բալոնի պատճառով: Երբ սարքը կայծ է արձակել, տեղի է ունեցել պայթյուն:
Աննշան վնասվածքներով տղամարդը մի քանի օր անցկացրել է հիվանդանոցում: Պայթյունից հետո փլուզված առաստաղի պատճառով նրա տունը քանդվել է:
Իշխանությունները խոստացել են տարեց տղամարդուն ժամանակավորապես տեղափոխել ճամբարային տարածքում: