08/09/2020 13:43
Առկա ուսուցման գործընթացը պետք է անհապաղ դադարեցնել. Միքայել Մելքումյանը դիմում է պարետին
Կարծում եմ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում և դպրոցներում առկա ուսուցման գործընթացը պետք է անհապաղ դադարեցնել և նորից անցնել հեռավար ուսուցման ձևին, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Վերջին օրերին վարակման ցուցանիշները հազիվ իջել էին: Հիմա ի՞նչ ենք ցանկանում՝ նորից նոր բռնկումնե՞ր: Ու՞մ է դա պետք», - նշել է նա:
Պատգամավորն իր գրառումը հիմնավորում է մի քանի կրթական հաստատություններից վարակման դեպքերի մասին ստացած ահազանգերով: Մելքումյանը դիմել է պարետ Տիգրան Ավինյանին. «Հրատապ քննարկեք ստեղծված իրավիճակը և նոր որոշումներ կայացրեք»: