08/09/2020 17:06
ԵՄ-ն և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել թթվածնի խտացուցիչներ, էլեկտրասրտագրության սարքեր և ՊՇՌ թեստեր
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն այսօր ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել թթվածնի 100 խտացուցիչ, էլեկտրասրտագրության 20 սարք և 10 000 ՊՇՌ թեստ՝ COVID-19-ի ախտորոշման համար:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն այցելել են «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ՝ թեստերի և սարքավորումների առաքանին ստանալու համար:
ԵՄ դեսպանը և ԱՀԿ ներկայացուցիչը թեստերն ու սարքավորումները փոխանցել են ՀՀ առողջապահության նախարարությանը՝ երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ տրամադրվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Թեստերն ու սարքավորումները կտրամադրվեն ազգային լաբորատորիային և առողջապահական հաստատություններին, հայտնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը: