08/09/2020 18:07
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 122 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 122 մարդ:
Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 17 993 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5099 նոր դեպք:
Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 1 035 789 դեպք: