09/09/2020 17:54
Այսքան նկարիչներ տված Գյումրին չունի պատկերասրահ, սա օրվա խնդիր հարց է. Արվեստաբան
Այսքան նկարիչներ տված Գյումրին չունի պատկերասրահ. «Գյումրին այսօր» խորագրով քննարկմանն ասաց «Ռեալ Արտ» կրթամշակութային հիմնադրամի հիմնադիր տնօրեն, արվեստաբանության թեկնածու Արաքս Մարգարյանը։
«Գյումրիում սերտաճել են ժամանակակիցը և ավանդականը, արևելքը և արևմուտքը, հինը և նոր է։ Յուրահատուկ քաղաք է, որն իր մեջ ամեն ինչ հավաքում և նոր որակներ է տալիս։ Մշակութային առումով հետաքրքիր է։ Այսքան նկարիչներ տված քաղաքը չունի պատկերասրահ, որտեղ մի տանիքի տակ կարող է ներկայացնել գյումրեցիների աշխատանքները», - ասաց Արաքս Մարգարյանը։
Նա առաջարկեց Գյումրու երիտասարդների համար ստեղծել մի միջավայր, որտեղ նրանք կկարողանան դասախոսություններ լսել, ազգային արժեքները կրող միջոցառումներ կազմակերպել։
«Պատկերասրահր ստեղծումը օրվա խնդիր է, հիմա, թե 10 տարի հետո, Գյումրին պետք է ունենա պատկերասրահ», - նշեց Արաքս Մարգարյանը։