09/09/2020 13:48
Ցուցարարները հիմա էլ ՊԵԿ-ից գնում են Արարատյան մաքսատուն
Պետական եկամուտների կոմիտեի մոտ հագուստի ներմուծմամբ զբաղվող գործարարները «ամոթ» վանկարկելուց հետո քննարկում են մաքսատուն գնալու հարցը: Ի վերջո, որոշեցին գնալ Արարատյան մաքսատուն՝ դարձյալ նույն՝ իրենց հարցերին պատասխան ստանալու ակնկալիքով:
Հիշեցնենք, որ նրանք դժգոհում են մաքսային փոփոխություններից, որոնք, նրանց խոսքերով, դժվարություններ են ստեծել իրենց համար,մասնավորապես բարձրացել է հագուստի մաքսային արժեը: Այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, հաշիվ ապրանքագրում պետք է նշված լինի ապրանքի ստույգ քանակը, գինը, անվանումն ու մոդելը։ Ինֆորմացիայի թերի հայտարարագրումը կբերի վարչարարության կիրառման։