10/09/2020 11:28
Հայաստանը ԵԱՏՄ-ում պաշտոնապես հարց է բարձրացրել, որ ուղևորափոխադրումների միասնական կանոնի վերականգնման սցենար հաստատեն
Հայաստանի Հանրապետությունը այս պահի դրությամբ, մեր կարգավորումներով, որևէ արգելք որևէ երկրի քաղաքացիների նկատմամբ հատուկ չի սահմանել, այս մասին կառավարության նիստին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Գրեթե բոլոր երկրներից քաղաքացիները, որ ունեն թույլտվություն մուտք գործելու Հայաստան, ունենք հնարավորություն դա իրականացնելու, խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՀ քաղաքացիներին», - ասաց նա:
Ինչ վերաբերում է տեղում նմուշառմանը, Ավինյանն ասաց, որ այս պահի դրությամբ օդանավակայանում կառուցվում են համապատասխան նմուշառման կետեր:
«Մոտավորապես 20-ն են դրանք լինելու ու այն քաղաքացիները, ովքեր ցանկանան տեղում իրականացնել նմուշառումը, ունենալու են այդ հնարավորությունը հենց օդանավակայանում», - ասաց Ավինյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե ԵԱՏՄ-ում հարցն արդեն պաշտոնապես են բարձրացրել, որպեսզի ուղևորափոխադրումների միասնական կանոնի վերականգնման սցենար հաստատեն:
«Ոչ ԱՊՀ-ում, ոչ ԵԱՏՄ-ում չկա որևիցե կանոնավոր ուղևորափոխադրումներ թե ցամաքային, թե օդային, կա մի բացառություն՝ Ռուսաստան-Բելառուս ցամաքային ուղին է, որը այլ պատճառներով է կանոնավոր բաց, բայց ես կարծում եմ, որ ԵԱՏՄ գործընկերները պատրաստ են քննարկմանը ու մենք ի վիճակի կլինենք, որ միասնական կանոնը սահմանենք այնպես, որ ինքը սիմետրիկ գործի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար», - ասաց Գրիգորյանը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24