10/09/2020 19:51
Ոստիկանները բերման ենթարկեցին կառավարական առանձնատան մերձակայքում բողոքի ակցիայի մասնակիցներին (Տեսանյութ)
Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամներին:
Հիշեցնենք, որ նրանք այսօր առավոտյան ակցիա էին կազմակերպել կառավարության դիմաց՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ:
Սպասելով մինչև աշխանքային ժամի ավարտը՝ ցուցարարները շարժվեցին կառավարական առանձնատուն:
Ճանապարհի կեսից ոստիկաններն ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին առաջ շարժվել: