10/09/2020 15:36
Ցուցարարները ծրագրել են աշխատանքային ժամի ավարտից հետո հյուր գնալ վարչապետին
Ցուցարարները չեն պատրաստվում հեռանալ կառավարության մոտից: Նրանք շարունակում են իրենց խնդիրների մասին բարձրաձայնել՝ պատասխաններ ստանալու ակնկալիքով:
Կառավարության դիմաց հավաքվածները նաև կոչ են անում մյուսներին տաք ծածկոցներ վերցնել ու իրենց միանալ:
Նրանք հայտարարեցին, որ կառավարության դիմաց հանդիպման կսպասեն մինչև աշխատանքային ժամի ավարտը՝ 18.00-ին, որից հետո Նիկոլ Փաշինյանին հյուր կգնան: