10/09/2020 11:32
Մի՞թե չի կարելի որևէ տարբերակ գտնել. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները բողոքում են կառավարության դիմաց
Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության դիմաց: Նրանք, իրենց ձևակերպմամբ, Հայաստանի հպարտ քաղաքացիների ընտրած իշխանությունից պահանջում են բանակցել ռուսական կողմի հետ և բացել ՌԴ-ի հետ ճանապարհը:
Ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե ակցիայի մասնակիցներին իշխանության ներկայացուցիչներն արդեն պատասխանել են, որ իրենց ռուսական կողմը չի ընդունում և որ կառավարությունից կախված որևէ բան չկա, քաղաքացիներից մեկն ասաց.
«Մենք հանդիեպել ենք ԱԳ նախարարի հետ, բայց դա պատասխան չէ: Բանակցեք, թող ընդունի: Կորոնավիրուսի թվերն իջել են ու դա թույլ է տալիս ՀՀ քաղաքացուն մուտք գործել ՌԴ: Պատկան մարմիններից մեզ հստակ պատասխան չեն տալիս: Մի՞թե չի կարելի որևէ տարբերակ գտնել խնդիրը կարգավորելու համար: Արտգործնախարարը մեզ ասում է՝ ես բացում եմ, գնացեք: Դա պատասխան չէ: Պետք է բանակցեն, որ իրենք էլ բացեն»:
Ցուցարարի կարծիքով՝ իշխանության ներկայացուցիչները ռուսական կողմի հետ չեն բանակցում.
«Չի կարելի սեփական քաղաքացուն այսպիսի հուսահատության հասցնել»: