10/09/2020 18:01
Անցած օրվա ընթացքում Բելառուսում 37 մարդ է ձերբակալվել
Անցած օրվա ընթացքում Բելառուսում 37 մարդ է ձերբակալվել, հայտնում է հանրապետության ՆԳՆ-ն:
«Երեկ 37 մարդ բերման է ենթարկվել երկրում զանգվածային միջոցառումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելու համար», - ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ մինչ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը դատարանում, 26 քաղաքացի կալանքի վայրերում էր:
ՆԳՆ խոսնակը հայտնել է, որ չորեքշաբթի չարտոնված գործողություններ են տեղի ունեցել Բելառուսի 12 բնակավայրերում:
Ընդդիմության զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են Բելառուսի տարածքում օգոստոսի 9-ին, նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթել է Բելառուսի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն. ԿԸՀ-ի տվյալներով՝ նա հավաքել է ձայների 80,1% -ը: