10/09/2020 17:48
«Spiegel»-ը հայտնել է, որ Նավալնին գիտակցության է եկել և կարողանում է խոսել
Ալեքսեյ Նավալնին կրկին կարողանում է խոսել և, հավանաբար, կհիշի՝ ինչ է պատահել իր հետ, երբ նա թռչում էր ինքնաթիռով, գրում է «Spiegel»-ը:
Ըստ հրապարակման՝ հիվանդի վիճակը շարունակում է բարելավվել: Ակնկալվում է, որ նա շուտով կկարողանա ավելի շատ հյուրեր ընդունել: Ներկայումս նրան այցելում են միայն բժիշկներն ու կինը:
Ավելի վաղ «Spiegel»-ը, հղում անելով սեփական տվյալներին, գրել էր, որ Բեռլինի ոստիկանությունն ավելացրել է աշխատակիցների թիվը, որոնք հսկում են Նավալնուն «Charite» կլինիկայում: Սա բացատրվում էր նոր մահափորձի սպառնալիքով:
Մինչդեռ գերատեսչությունից РИА Новости-ին հայտնել են, որ իրենք չգիտեն՝ պարբերականը որտեղից է ստացել այս տեղեկատվությունը: