10/09/2020 17:19
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 128 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 128 մարդ:
Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 18 263 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5363 նոր դեպք:
Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 1 046 370 դեպք: