10/09/2020 18:14
Սաակաշվիլին պատմել է Վրաստան վերադառնալուց հետո իր ծրագրերի մասին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է երկիր վերադառնալուց ու իշխանության գալուց հետո Ռուսաստանի հետ առերեսվել, հայտնում է РИА Новости-ն:
Երկուշաբթի հայտնի էր դարձել, որ Վրաստանում «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը և «Ուժը միասնության մեջ է» ասոցիացիան որոշում են կայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում վարչապետի պաշտոնում առաջադրել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել էր նրանց առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն: Ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին:
«Հիմա կարևոր է երկիրը ճահճից հանել և ոչ մեկի հետ առճակատման չգնալ: Մեր խնդիրը ոչ թե Ռուսաստանի հետ առճակատման մեջ մտնելն է, այլ ներքին խնդիրները ճիշտ լուծելը», - ասել է նա «Formula» հեռուստաընկերության եթերում:
Վրաստանի իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ Սաակաշվիլիի հայտարարությունը վերադարձի մասին համարել են հերթական սուտ, երկրի արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանին խոստացել է, որ նրան անմիջապես կձերբակալեն սահմանային անցակետում: