11/09/2020 16:52
Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք, որից 20-ը՝ մահվան ելքով
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 20-ը՝ մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել:
Դեպքերից 29-ն արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:
Դեռևս շարունակում է բուժում ստանալ 1 պացիենտ՝ Էրեբունի ԲԿ-ում: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: