11/09/2020 13:29
Ցուցարարները գնացին վարչապետի օգնականի հետ հանդիպման
Քիչ առաջ կառավարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ցուցարարները տեղեկացրեցին, որ 3 հոգանոց խմբով մտնում են կառավարության շենք: Նրանք հանդիպելու են վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին:
Ըստ ակցիայի մասնակիցների՝ վարչապետի օգնականը նրանց պետք է հայտնի խնդրի վերաբերյալ վարչապետի դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները կառավարության դիմաց դժգոհում են մարզպետի որոշումից, որով վերականգնվել են նախկին գյուղապետի իրավունքները: Մինդեռ գյուղացիների մեծ մասը նրան չի ընդունում: