11/09/2020 11:24
Վրաստանում մեկ օրում COVID-19-ով վարակվել է 87 մարդ
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում բժիշկները կորոնավիրուս են հայտնաբերել 87 մարդու մոտ: COVID-19 վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 1917-ի, հայտարարել են Վրաստանի առողջապահության նախարարությունից:
Ըստ գերատեսչության՝ 5882 մարդ գտնվում է կարանտինում, 390 մարդ մնում է հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ: Ապաքինվել է 1334 մարդ, 19 պացիենտ՝ մահացել է: