11/09/2020 13:04
Պայթյուն է որոտացել Չինաստանում գտնվող հյուրանոցներից մեկի մոտակայքում, կան վիրավորներ
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Չժուհայ քաղաքում գտնվող հյուրանոցի շենքի մոտ պայթյուն է որոտացել, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09: 00-ին (Երևանի ժամանակով 05: 00-ին): Մահացածների մասին չի հաղորդվում, կան տեղեկություններ վիրավորների մասին:
Հեռուստատեսության տվյալով՝ պայթյունի վայրում աշխատում են հրշեջների և փրկարարների խմբեր՝ ընդհանուր առմամբ 55 մարդ և 11 միավոր տեխնիկա:
Չինական երիտասարդական թերթերից մեկի կայքի համաձայն՝ տեղի է ունեցել գազի պայթյուն, որը հրդեհ է առաջացրել: Այժմ կրակը մարվել է: Նախնական տվյալով՝ երեք մարդ վիրավորվել է, երկուսը՝ անչափահաս:
Պայթյունի պատճառների մասին չի հաղորդվում: