11/09/2020 09:20
«Հրապարակ». Հովհաննես Մանուկյանը հույս ունի իրականացնել վաղեմի երազանքը` դառնալ Գերագույն դատարանի նախագահ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն այս օրերին ակտիվորեն զբաղված է Գերագույն դատարանի գաղափարի լոբբինգով: Տարբեր տեղեր հարցազրույցներ է տալիս ու ողջունում իշխանությունների այս պրոբլեմատիկ նախաձեռնությունը: Մեզ ասացին, որ Մանուկյանը հույս ունի իրականացնել իր վաղեմի երազանքը` դառնալ Գերագույն դատարանի նախագահ։
Հիշեցնենք, որ նա ժամանակին եղել է վճռաբեկ դատարանի նախագահ: Իշխանությունների սույն նախաձեռնությունը պաշտպանելը, ասում են, հենց այս ցանկությամբ է պայմանավորված, ինչը, սակայն, դատական համակարգում միանշանակ չեն ընդունում և դրական չեն վերաբերվում այդ հեռանկարին։
Մեր հարցին ի պատասխան՝ Մանուկյանը նախ հաստատեց, որ ինքն այդ գաղափարի ջատագովն է եղել շատ վաղուցվանից, և դա ոչ թե լոբբինգ է, այլ իր համոզմունքների արտահայտումը։ Հարցին՝ ցանկություն ունի՞ դառնալ Գերագույն դատարանի նախագահ, եթե առաջարկեն, Մանուկյանն ասաց, որ լուրջ չի համարում նման հիպոթետիկ հարցադրումներին պատասխանելը, սակայն և խուսափեց հերքելուց»։