11/09/2020 09:38
«Ժողովուրդ». ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ զիջել են 5.8 տոկոսով
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ սպետեմբերի 5-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 893.3 մլրդ դրամ, որը կազմում է 2020 թվականի ինն ամսվա հաստատված ցուցանիշի 77.0 տոկոսը: Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 5-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2019թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշին զիջել են 5.8 տոկոսով կամ շուրջ 54.8 մլրդ դրամով, իսկ 2018թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ գերազանցել 15.1 տոկոսով կամ 117.0 մլրդ դրամով։
«Իսկ ի՞նչ է սա նշանակում. բնականաբար, նման պատկերի և իրավիճակի պատճառը կորոնավիրուսային համավարակն է, և՛ աշխարհում, և՛ Հայաստանում տիրող արտակարգ դրությունը: Հայաստանում տիրող տնտեսական իրավիճակին երեկ կառավարության նիստում անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես, նա հայտնեց, որ 2020 թվականի օգոստոս ամսին, 2019 թվականի օգոստոսի ամսվա համեմատությամբ, ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2.5 տոկոսով, այսինքն՝ առևտուրը բոլոր տեղերում՝ խանութներում, ռեստորաններում, բոլոր առևտրի օբյեկտներում, նվազել է 2.5 տոկոսով», - գրում է թերթը: