11/09/2020 19:20
Հնդկաստանում մեկ օրում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվն աճել է 96 551-ով
Հնդկաստանում վերջին օրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աճել է 96 551-ով, դա երկրում ամենամեծ թռիչքն է համավարակի ամբողջ ընթացքում և արդեն երկրորդ հակառեկորդն անընդմեջ: Ինչպես իր կայքում հայտնել է Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունը, երկրում վարակվածների թիվը հասել է 4 562 414-ի:
Նոր վարակից մահացու ելքով դեպքերը մեկ օրում ավելացել են 1109-ով և հասել 76 271-ի:
Հնդկաստանում բուժում է ստանում 943 480 մարդ, ապաքինվել է 3 542 663 պացիենտ: