11/09/2020 19:12
Անտառային հրդեհների պատճառով Օրեգոնի իշխանությունները տարհանել են բնակչության 10%-ը (Տեսանյութ)
Ամերիկյան Օրեգոն նահանգի իշխանությունները տարհանել են բնակիչների ավելի քան 10%-ին իրենց տներից՝ մի շարք բնակավայրերին անտառային հրդեհների մոտենալու պատճառով, հայտնում է РИА Новости-ն:
Այսպիսով, շրջանի նահանգապետ Քեյթ Բրաունի խոսքով՝ Օրեգոնում նման հրդեհներ երբեք չեն եղել: Դրանց տարածքն այժմ հասել է 364 հազար հեկտարի:
Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, տարհանվել են ավելի քան կես միլիոն ամերիկացիներ:
ԱՄՆ-ի արևմուտքում խոշոր հրդեհները սկսվել են օգոստոսին: Ցածր խոնավությունը և բարձր ջերմությունը նպաստում են դրանց տարածմանը: Օգոստոսի 16-ին Կալիֆոռնիայի Մահվան հովտում գրանցվել է 54,4 ° C ջերմաստիճան: