11/09/2020 16:29
Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն սեպտեմբերի 14-ին Սոչիում
Սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Վերջինս աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-բելառուսական ռազմավարական գործընկերության և դաշինքի հարաբերությունների հետագա զարգացման կարևորագույն հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվելու առևտրի, տնտեսական, էներգետիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի իրականացմանը, ինչպես նաև Միության պետությունների շրջանակում ինտեգրման գործընթացների խթանման հեռանկարներին», - ասված է հաղորդագրության մեջ: