11/09/2020 10:40
Թալիբները ոչնչացրել են աֆղանացի 16 զինվորականի և ոստիկանի
Աֆղանստանի արևելքում թալիբների հարձակման ժամանակ մի քանի քաղաքացի է վիրավորվել, տեղական աղբյուրը РИА Новости-ին հայտնել է, որ միջադեպի հետևանքով զոհվել է աֆղանացի առնվազն 16 զինվոր և ոստիկան:
Գործակալությանը տված հարցազրույցում նա բացատրել է, որ «Թալիբան» շարժման գրոհայինները հարձակվել են Աֆղանստանի անվտանգության դիրքերի վրա՝ Նանգարհար նահանգի Հոգյանի շրջանում:
Քաթարի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Դոհայում միջաֆղանական բանակցությունները նախատեսված են սեպտեմբերի 12-ին: «Թալիբան» շարժման ղեկավար Աբդուլ Գանի Բարադարն ու արմատական շարժման պատվիրակության ներկայացուցիչներն արդեն ժամանել են Քաթարի մայրաքաղաք: Թալիբանի խոսնակ Զաբիուլլահ Մոջահիդն ընդգծել է, որ պատվիրակության կազմում ընդգրկվել է ավելի քան 20 մարդ՝ մասնակցելու Աֆղանստանի կառավարության հետ բանակցություններին: