11/09/2020 19:03
Ֆրանսիայում համաճարակային աղետալի վիճակ է
Ֆրանսիայում համաճարակային աղետալի վիճակ է: Եվրոպական այս երկրում մեկ օրում արձանագրվել է վարակի 9.8 հազար նոր դեպք: Սա նոր ռեկորդ է Ֆրանսիայի համար:
Փարիզի շատ շրջաններում արգելված է ցանկացած ակցիա, այդ թվում՝ դեղին բաճկոնավորների ցույցը: Երկրի իշխանություններն արդեն ահազանգում են, չնայած՝ վարակից մահվան դեպքերն ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվողների թիվը ցածր է:
Մահերի ընդհանուր ցուցանիշը երկրում գերազանցել է 30 հազարը: