11/09/2020 17:12
Կարանտինի ընթացքում ՊՆ զորամասերում արգելվում են տեսակցությունները
Հայաստանի Հանրապետությունում մինչև 2021 թվականի հունվարի 11-ը հայտարարված կարանտինի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են տեսակցությունները՝ բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի։
Արգելվում են շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները՝ բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքերի։