11/09/2020 16:48
«ԵԿՍևան». Անցկացվել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հավաքը
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հիմնական ակտիվը մասնակցել է «ԵԿՍևան» ամենամյա երիտասարդական հավաքին։ Ամբողջ Հայաստանից շուրջ 260 մասնակիցները հանդիպում ունեցան ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Շուրջ 3 ժամ տևած բաց ու անկաշկանդ զրույցի ընթացքում երիտասարդները նախագահի հետ քննարկեցին կուսակցության տեսլականը, առկա ներքաղաքական իրավիճակը և այլ հարցեր։ Քննարկման ընթացքում հնչեցված հարցերի մեծ մասը վերաբերվում էր Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններին և տարածաշրջանային քաղաքականությանը։
Հավաքի շրջանակներում ներկայացվեց երիտասարդական կազմակերպության աշխատանքների հաշվետվությունը։ Ըստ ներկայացված տվյալների՝ 2018 թվականի ապրիլից ցայսօր կուսակցության անդամության դիմում ներկայացրածների շուրջ 75%-ը երիտասարդներ են։ Հավաքը կշարունակվի նաև սեպտեմբերի 11-ին՝ օրակարգում ակտիվ սպորտային հանգիստ է։
Նշենք, որ հավաքի ընթացքում պահպանվել են հակահամաճարակային անվտանգության բոլոր նորմերը։