11/09/2020 16:13
Միկան այսօր զանգեց, խոսեցինք, սկսեց լաց լինել. DJ Վակցինային հաջողվել է զրուցել որդու հետ
Արուսիկ Մկրտչյանին՝ DJ Վակցինային, այսօր վերջապես հաջողվել է զրուցել օրեր շարունակ իրենից հեռու գտնվող կրտսեր որդու՝ Միկայի հետ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում:
«Միկան այսօր զանգեց, խոսեցինք, սկսեց նվնվալ, լաց լինել, հետո անջատեցի, որ վիդեո զանգ անեմ՝ ահավոր կարոտել էի, ուզում էի տեսնեի: Զանգեցի մի քանի անգամ՝ պատասխան չեղավ, հետո հայրը վերցրեց, թե երեխան հաց է ուտում, մենք կզանգենք ու կորան:
Էլի զանգեցի չպատասխանեցին, որոշ ժամանակ անց՝ փաստաբանիս հետ զրույցից հետո, տեսա էլի զանգ է եղել, հետ զանգեցի տեսազանգով, երեխան ինչ-որ տեղ էր գնում մեքենայով, հարցրի` կուզե՞ս գամ հետևիցդ, ասեց՝ հա, հարցրի՝ ե՞րբ, պատասխանեց՝ ՀԻՄԱ: Ասեցի դե գալիս եմ, հայրն անջատեց», - գրել է Արուսիկն՝ ավելացնելով «Ե՞րբ ա ավարտվելու այս դժոխքը»:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Արուսիկ Մկրտչյանն ահազանգում է, որ նախկին ամուսինը, ով Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանն է, իրենց չորս ու կես տարեկան որդուն իր տուն է տարել ու մինչ այսօր չի վերադարձրել: