11/09/2020 17:23
Կարանտինի ընթացքում ՔԿՀ-ներում տեսակցությունները կթույլատրվեն որոշ պայմաններով
Հայաստանում կարանտինի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում երկարաժամկետ տեսակցությունները
թույլատրվում են բացառապես քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և տեսակցողի՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում (վերջին 72 ժամ վաղեմությամբ):
Երկարատև խնամքի ծառայություններ մատուցող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում տեսակցություններ թույլատրվում են բացառապես կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում:
Հիշեցնենք՝ Հայաստանում մինչև 2021թ. հունվարի 11-ը սահմանվում է կարանտին։