12/09/2020 13:25
Անցած օրվա ընթացքում Բելառուսում 32 մարդ է ձերբակալվել
Անցած օրվա ընթացքում Բելառուսում 32 մարդ է ձերբակալվել՝ զանգվածային միջոցառումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելու համար: 26 քաղաքացի գտնվում է կալանքի վայրերում, հայտնում է հանրապետության ՆԳՆ-ն:
Ընդդիմության զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են Բելառուսի տարածքում օգոստոսի 9-ին, նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթել է Բելառուսի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն. ԿԸՀ-ի տվյալնով՝ նա հավաքել է ձայների 80,1% -ը: