12/09/2020 11:17
Վրաստանում մեկ օրում COVID-19-ով վարակվել է 158 մարդ
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում բժիշկները կորոնավիրուս են հայտնաբերել 158 մարդու մոտ: COVID-19 վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 1917-ի, ասվում է Վրաստանի առողջապահության նախարարության StopCov կայքում:
Ըստ գերատեսչության՝ 5882 մարդ գտնվում է կարանտինում, 390 մարդ մնում է հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ: Ապաքինվել է 1363 մարդ, 19 պացիենտ մահացել է: