12/09/2020 12:39
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 119 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 119 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 18 484 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5488 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 1 057 362 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 5428 մարդ՝ ընդհանուր առմամբ, 873 535 պացիենտ: