12/09/2020 09:44
«Հրապարակ». Արմեն Փամբուխչյանն էլ վայր կդնի մանդատը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում «Իմ քայլը» խմբակցությունից մեկ պատգամավոր էլ մանդատը վայր կդնի։ Խոսքն Արմեն Փամբուխչյանի մասին է։ Բայց, ի տարբերություն Արսեն Ջուլֆալակյանի, ով մանդատը դրեց գործադիրի հետ տարաձայնությունների պատճառով, Փամբուխչյանը գործադիր տեղափոխվելու համար է հեռանում ԱԺ-ից։
Ասացին՝ պաշտոն է ստանձնելու։ Թե ինչ պաշտոն, չհաջողվեց պարզել. Փամբուխչյանն անհասանելի էր։ Հիշեցնենք, որ մինչև պատգամավոր դառնալը նա մոտ մեկ տարի տրանսպորտի փոխնախարար է եղել»։