12/09/2020 10:30
Վրաստանը մինչև հոկտեմբերի 31-ը երկարացրել է կանոնավոր թռիչքների արգելքը
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը որոշում է կայացրել սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 31-ը երկարաձգել կանոնավոր թռիչքների արգելքը, հաղորդում է ТАСС-ը:
«Միջազգային կանոնավոր չվերթների նկատմամբ սահմանված սահմանափակումները երկարացվել են և գործում են մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ», - հայտնել են գերատեսչությունից:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ «սահմանափակումները չեն տարածվի այն միջազգային թռիչքների վրա, որոնք իրականացվում են Թբիլիսիի միջազգային օդանավակայանի և Մյունխենի, Փարիզի և Ռիգայի օդանավակայանների միջև»: