12/09/2020 10:30
Ճապոնիայի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Ճապոնիայի հյուսիս-արևելքում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հաղորդել է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը (USGS) շաբաթ՝ սեպտեմբերի 12-ին:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Միյագի պրեֆեկտուրայի ափերի մոտ: Օջախն գտնվել է ավելի քան 32 կիլոմետր խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել: Ցնցումները զգացվել են նաև երկրի հյուսիս-արևելքում և արևելքում գտնվող մի շարք պրեֆեկտուրաներում, ներառյալ Տոկիոն: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: