12/09/2020 12:50
Հնդկաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային թիվ է գրանցում
Հնդկաստանի բժիշկները վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերել են կորոնավիրուսային վարակի ավելի քան 97,5 հազար դեպք. Սա կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր երկրում դեպքերի քանակի ամենամեծ աճն է՝ համաձայն Հնդկաստանի Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության տվյալների:
Երրորդ օրն անընդմեջ վարակակիրների թիվը գերազանցում է ռեկորդային ցուցանիշը. հինգշաբթի հաղորդվել է 95.7 հազար նոր դեպքի մասին, ուրբաթ`մոտ 96.5 հազարի:
Հնդկաստանը կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի քանակով աշխարհում երկրորդ տեղում է, Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում հայտնաբերվել է հիվանդություն ունեցող ավելի քան 4,65 միլիոն մարդ: