12/09/2020 14:24
ԱՄՆ-ում երկու մարդ է զոհվել մեկշարժիչանի ինքնաթիռի վթարի հետևանքով
Լոս Անջելեսի օդանավակայանի մոտակայքում մեկ շարժիչով Navion ինքնաթիռը վթարի է ենթարկվել կայանատեղիում, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, հայտնում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ V an Nuys Airport օդանավակայանից մեկնած ինքնաթիռը ուղևորվում էր Սանտա Բարբարա շրջան: Վթարից հետո ինքնաթիռը բռնկվել է, երկու մարդ տեղում մահացել է:
Միջադեպի հետաքննությանը մասնակցում են Դաշնային ավիացիոն վարչակազմի (FAA) և ԱՄՆ տրանսպորտային անվտանգության ազգային խորհրդի (NTSB) ներկայացուցիչները: