12/09/2020 12:05
Օրեգոնի իշխանությունները կանխատեսում են հրդեհի ժամանակ մարդկանց զանգվածային մահեր
Ամերիկյան Օրեգոն նահանգի իշխանությունները կանխատեսում են բազմաթիվ զոհեր այնտեղ մոլեգնող անտառային հրդեհների պատճառով, հայտնում է TACC-ը:
«Մենք գիտենք, որ հրդեհները հանգեցրել են մարդկանց մահվան և հազարավոր շենքերի ավերման: Մենք գիտենք, որ գործ ունենք հրդեհով պայմանավորված մահվան դեպքերի հետ և պատրաստվում ենք զանգվածային մահվան դեպքերի՝ հիմնվելով առկա տեղեկատվության և ավերված շենքերի քանակի վրա», - ասել է արտակարգ իրավիճակների հարցերով վարչության պետ Էնդրյու Ֆելփսը:
Նահանգապետի տվյալով՝ տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում: Հրդեհը մոլեգնում է ավելի քան 404,6 հազար հա տարածքի վրա: Իշխանությունները տարհանել են նահանգի 40 հազար բնակչի: CNN հեռուստաընկերությունը հաղորդել է 24 զոհի մասին: Ամենաբարդ իրավիճակը Կալիֆոռնիայում, Օրեգոնում և Վաշինգտոնում է: