12/09/2020 11:55
Կոնգոյում հանքի փլուզման հետևանքով 50 մարդ է զոհվել
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում Դեթրոյթի ոսկու հանքավայրում փլուզում է գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ հանքը, որտեղ տեղի է ունեցել փլուզում, պատկանում է կանադական Banro Corporation ընկերությանը:
Տեղական հասարակական կազմակերպության տվյալներով՝ հորդառատ անձրևները փլուզման պատճառ են դարձել: Ոսկի արդյունահանելիս հանքափորները հայտնվել էին երեք հորերի մեջ:
Ըստ Mirror-ի՝ ողբերգությունը տեղի է ունեցել Կամիտուգի բնակավայրի մոտ ուրբաթ կեսօրին: Մահացածների մարմինների որոնումները շարունակվում են: