13/09/2020 19:49
ՇՊՀ ուսխորհուրդը կդիմի իշխանություններին և բուհի ղեկավարությանը՝ փոխհատուցվի ուսանողների վարձավճարների որոշակի մասը
ՇՊՀ Ուսանողական խորհուրդը նախագահության նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ դիմելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, իմ քայլական պատգամավորներ Նազելի Բաղդասարյանին և Սոֆյա Հովսեփյանին:
«Հաշվի առնելով համաճարակային իրավիճակի հետևանքով ուսումնական գործընթացի առցանց իրականացումն ու դրանից բխող բարդությունները՝ որոշեցինք դիմել ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և բուհի ղեկավարությանը, որպեսզի այս իրավիճակում փոխհատուցվի ուսանողների վարձավճարների գոնե որոշակի մասը, ելնելով այն հանգամանքից, որ ուսանողը հեռավար դասերի արդյունքում հնարավորություն չունի ստանալ այն որակի կրթություն, ինչը կստանար ամենօրյա լսարանային դասերի ժամանակ», - ասված է ՇՊՀ Ուսանողական Խորհրդի տարածած հայտարարությունում: