14/09/2020 18:04
ԱՀԿ. COVID-19-ի շուրջ իրավիճակը Եվրոպայում կբարդանա հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանսա Քլյուգեն հայտարարել է, որ ԱՀԿ կանխատեսումների համաձայն, Եվրոպայում COVID-19-ի հետ կապված իրավիճակը կբարդանա: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
Ըստ նրա՝ հոկտեմբերին և նոյեմբերին եվրոպական երկրներում կորոնավիրուսի պատճառով մահացությունը կավելանա:
Նշվում է, որ մահվան դեպքերի աճի պատճառը կլինի Եվրոպայում համաճարակի նոր ալիքը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: