14/09/2020 10:28
Մեկնարկել է ԱԺ յոթերորդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքները
Մեկնարկել է Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի աշխատանքները։
Օրակարգում ներառված են «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցերը և մի շարք այլ հարցեր ևս։